Դանդաղեցրեք COVID-19-ի տարածումը

Օգտվեք CA Notify-ից, որպեսզի շարունակեք պաշտպանել Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց COVID-19-ից։

Մենք կարող ենք օգնել մեր ընկերներին, ընտանիքին և համայնքին

CA Notify-ն անվճար ծառայություն է, որը թույլ է տալիս Ձեզ պարզել, արդյոք Դուք կրել եք COVID-19-ի ազդեցությունը: Դուք նաև կարող եք ծանուցել այլ մարդկանց, եթե Ձեր թեստի արդյունքը դրական լինի՝ պահպանելով Ձեր անանունությունը: Ձեր անձնական տվյալները երբեք չեն հավաքագրվում, այդպիսով Դուք և Ձեզ շրջապատող մարդիկ կարող են ապահով լինել:


Ինչպէ՞ս կ'աշխատի ան

Երբ ակտիվացնեք CA Notify-ը, այն կկատարի ողջ աշխատանքը։ Ձեզնից պահանջվում է միայն միացված պահել Bluetooth-ը։ CA Notify-ն օգտագործում է Ձեր հեռախոսի Bluetooth-ը՝ չափելու, թե որքան հեռավորության վրա եք Դուք գտնվում այլ սարքերից։ Արդյունքում, այն չգիտի Ձեր կոնկրետ գտնվելու վայրը կամ անձը:

Երեւակայեցէք, որ երկու անձի վարակի ենթարկումի ազդարարութիւնները բաց են: Եթէ անոնք օրուան մէջ 15 վայրկեան կամ աւելի վեց ոտնաչափ հեռաւորութեան վրայ ըլլան, անոնց հեռաձայնները անանուն տեղեկութիւններ (պատահականօրէն ստեղծուած անանուն թիւեր) կը փոխանակեն, որոնք կ'արձանագրեն այդ մոտ շփումը:

Իմացեք ավելին նրա մասին, թե ինչպես է աշխատում CA Notify

Լուրջ վերաբերում գաղտնիութիւնը պաշտպանելու վերաբերեալ

CA Notifyչի հաւաքեր.
Ձեր անունը
Ձեզի հետ հաղորդակցութեան համար անհրաժեշտ տեղեկութիւնները
Ձեր տեղը կամ շարժումները
Ձեզի հետ հանդիպած մարդոց ինքնութիւնը
Աւելի շատ տեղեկութիւններ ստացեք, թէ Գալիֆորնիան ինչպէս կը պաշտպանէ ձեր գաշտնիութիւնը այստեղ:

Ինչպե՞ս է դա օգնում:

Երբ մենք պատվաստվում ենք, դիմակներ ենք կրում և լվանում ենք մեր ձեռքերը, մենք կարող ենք կյանքեր փրկել: CA Notify-ը հավելյալ պաշտպանություն է ապահովում, երբ մենք վերադառնում ենք մարդկանց կոււտակումներ նախատեսող միջոցառումներին: Այն հավելյալ մի բան է, որը Դուք կարող եք անել Ձեր և Ձեզ շրջապատող մարդկանց ապահովության համար:

Ձեր հեռաձայնի թիւը այսօր աւելցուցէք

Android

Android գործածողներ կրնան CA Notify իջեցնել Google Play Store-էն: Քանի որ CA Notify սա պահուս փորձնական (փիլոթ) ծրագիր մըն է, յաւելուածէն կրնաք օգտուիլ բացառապէս հոս.


Download CA Notify from the Google Play Store


Եթե թեքնիք օգնութեան կարիք ունիք, կապ հաստատեցէք Help Desk-ին հետ: 1 (888) 421-9457 հեռաձայնի թիւով:

Միացեք ձեր համայնքին

Մարդիկ Գալիֆորնիոյ բոլոր կողմերէն կը միանան՝ կեանքեր փրկելու համար: Միացեք անոնց՝ ձեր հեռաձայնի թիւը այսօր աւելցնելով:


ի հարցեր և պատասխաններ

CA Notify-ը հնարավոր վարակվածության մասին ծանուցման անվճար համակարգ է սմարթֆոնների համար, որը մշակված է California Department of Public Health-ի (California-ի հանրային առողջապահության դեպարտամենտի) կողմից՝ COVID-19-ի ազդեցությանը ենթարկվելու մասին Ձեզ ծանուցելու համար։ CA Notify-ը հեշտ է կիրառել, այն գաղտնի է, ապահով և 100% կամավոր։ Այն առկա է թե iPhone-ների, և թե Android հեռախոսների համար։ CA Notify-ն օգնում է պաշտպանել բնակչությանը COVID-19-ից՝ նախազգուշացնելով, որ անհրաժեշտ է թեստ հանձնել կամ մնալ տանը։

Այժմ, երբ California-ի տնտեսությունը ամբողջությամբ բացված է, մարդիկ հիմա նորից ազատորեն տեղաշարժվում են դրսում։ CA Notify-ը կարևոր գործիք է California-ի գործիքակազմում՝ ուղղված COVID-19-ի նվազեցմանը (պատվաստմանը, դիմակներ կրելուն և ձեռքերը լվանալուն զուգահեռ): Պատրաստվո՞ւմ եք ներկա լինել մարդաշատ միջոցառման, օրինակ՝ համերգի կամ մարզական միջոցառման։ CA Notify-ը կարող է տեղեկացնել Ձեզ այն դեպքում, եթե կրեք COVID-19-ի ազդեցությունը CA Notify-ի մեկ այլ օգտատիրոջ կողմից։ Եթե Ձեր COVID-19-ի թեստը դրական է, ապա CA Notify-ը Ձեզ հնարավորություն կտա անանուն կերպով տեղեկացնել այլ անձանց, որ նրանք ենթարկվել են վարակի ազդեցությանը (առանց Ձեր անձը նույնականացնող տվյալները հաղորդելու)։ Ազդեցության մասին ծանուցումներն օգնում են մարդկանց պահպանել իրենց ապահովությունը և կանխել տարածումը։

Այո՛։ Այլ երկրներում և նահանգներում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հազարավոր վարակման դեպքեր և հարյուրավոր մահեր հնարավոր է կանխել ազդեցությունը կրելու մասին ծանուցումների կիրառման միջոցով։ Բացի այդ, որքան շատ մարդիկ օգտվեն դրանից, այնքան ավելի կշահենք բոլորս։

CA Notify-ը անվճար է և առկա է սմարթֆոնների մեծ մասում։ Ակտիվացումը հեշտ է։ iPhone օգտագործողները պարզապես բացում են իրենց կարգավորումները, միացնում են Վարակվածության ծանուցումները և ընտրում U.S. և California՝ որպես իրենց տարածաշրջան։ Android-ի օգտատերերը կարող են ներբեռնել հավելվածը Google Play store-ից և հետևել հրահանգներին:


Հեռախոսը ակտիվացնելու համար օգնության կարիք ունե՞ք կամ հարցեր ունեք:

զանգել: 1 (888) 421-9457
այցելությունCaNotify.ca.gov Լրացուցիչ տեղեկությունների համար

CA Notify-ը գործում է, եթե Դուք և Ձեր համայնքի այլ անձինք ակտիվացրել եք այն Ձեր սմարթֆոններում։ Եթե CA Notify-ի մեկ այլ օգտատիրոջ COVID-19 թեստի պատասխանը դրական է, որը Ձեզ մոտ է գտնվել (որոշակի ժամանակահատվածի ընթացքում կամ ավելի երկար), և նա օգտագործել է համակարգը այլ անձանց տեղեկացնելու համար, ապա Դուք նախազգուշացնող հաղորդագրություն կստանաք, որ ենթարկվել եք վարակի ազդեցությանը։ Համակարգը չի կարող ասել Ձեզ, թե ում կողմից եք ազդեցություն կրել, կամ որտեղ եք գտնվել, երբ կրել եք ազդեցությունը։ CA Notify-ը օգտագործում է Bluetooth տեխնոլոգիա՝ մոտավոր հաշվարկելու, թե որքան հեռավորության վրա է Ձեր հեռախոսը գտնվել այլ մարդկանց հեռախոսներից և որքան ժամանակ։ Այն չի օգտագործում GPS և չի հետագծում Ձեր գտնվելու կոնկրետ վայրը։

Այո՛։ CA Notify-ն օգտագործում է ցածր էներգիայով Bluetooth՝ չափելու, թե որքան հեռավորության վրա եք Դուք գտնվում այլ հեռախոսներից (Ձեր ճշգրիտ գտնվելու վայրի փոխարեն)։ Ձեր հեռախոսի Bluetooth տեխնոլոգիան փոխանակում է պատահական ծածկագրեր (ինչպես օրինակ՝ ABC123DGGG67) CA Notify-ի այլ մոտակա օգտատերերի հեռախոսների հետ։ Դա նման է նրան, որ Ձեր հեռախոսը «ձեռքով անանուն բարևի» մեկ այլ հեռախոսի։ Որպեսզի CA Notify-ը հաղորդակցվի մոտակա հեռախոսների հետ, Bluetooth-ը պետք է միացված լինի։

CA Notify-ը գործում է միայն California-ում։ Սակայն US-ի մի շարք այլ նահանգներ և շատ այլ երկրներ օգտագործում են վարակվածության ծանուցման մասին նմանատիպ համակարգեր՝ իրենց բնակիչներին COVID-19-ի տարածումից պաշտպանելու համար: Դուք կարող եք ակտիվացնել վարակվածության ծանուցման մասին այն համակարգերը, որոնք տրամադրվում են Ձեր այցելած նահանգի/երկրի կողմից, և վերադառնալուց հետո կրկին ակտիվացնել CA Notify-ը:

CA Notify-ը նախատեսված է Ձեր գաղտնիությունը և անվտանգությունը պաշտպանելու համար։ Օգտագործելով Bluetooth տեխնոլոգիա՝ այն չափում է, թե ինչ հեռավորության վրա եք Դուք գտնվում այլ օգտատերերից։ CA Notify-ը չի հետագծում Ձեր կոնկրետ գտնվելու վայրը։ Այն չի օգտագործում GPS։ Այն չգիտի Ձեր ներգաղթային կարգավիճակը։ Այն չի հաղորդում Ձեր անձը նույնականացնող տվյալները կամ կոնկրետ գտնվելու վայրը այլ օգտատերերին կամ California նահանգին։ Ձեր հեռախոսը փոխանակում է պատահական ծածկագրեր (Bluetooth-ի միջոցով) այլ հեռախոսների հետ․ ծածկագրերը չեն պարունակում անձը նույնականացնող տվյալներ։ Ձեր անձը հնարավոր չէ նույնականացնել Ձեր հեռախոսի ծածկագրի միջոցով, քանի որ ծածկագիրը 15 րոպեն մեկ փոփոխվում է։


Ձեր գաղտնիության պաշտպանության մասին տեղեկությունների համար այցելեք մեր կայք:

Այո՛։ California-ն որոշակի ժամանակահատվածի ընթացքում կշարունակի պայքարել COVID-19-ի դեմ: Մենք դեռևս շատ բաներ ենք սովորում այս վիրուսի մասին, ինչպես օրինակ՝ որքան ժամանակ են արդյունավետ պատվաստանյութերը, և որքանով են պատվաստումները պաշտպանում COVID19-ի նոր տարբերակներից։ Թեև պատվաստված անձանց համար ռիսկը շատ ավելի փոքր է, սակայն մենք գիտենք, որ ամբողջական պատվաստումն անցած անձինք կարող են վարակվել COVID-19-ով և տարածել այն։ Նաև մենք գիտենք, որ California-ի մեծ թվով բնակիչներ դեռևս չեն պատվաստվել։ Այս բոլոր պատճառներով մենք խրախուսում ենք California-ի բոլոր բնակիչներին ակտիվացնել CA Notify-ը իրենց հեռախոսներում՝ COVID-19-ի տարածման կանխարգելմանն աջակցելու համար։

Ոչ, CA Notify գործիքն ինքնին չի օգտագործում կամ պահեստավորում անձը նույնականացնող տեղեկատվություն և նախատեսված է Ձեր անվտանգությունը պաշտպանելու համար։ Այն օգտագործում է հեռախոսի Bluetooth-ը՝ փոխանակելու պատահականորեն գեներացված ծածկագրեր, որոնք կապակցված չեն Ձեր հեռախոսահամարին, անվանը կամ գտնվելու վայրին։ Այս ծածկագրերը 15 րոպեն մեկ փոփոխվում են։ Ծածկագրերը պահվում են միայն օգտատիրոջ սմարթֆոնում այնքան ժամանակ, մինչև թեստի դրական պատասխան ունեցող օգտատերը որոշում է ակտիվացնել ծանուցման համակարգը: 14 օր անց կամ զգուշացումը գործարկելուց հետո ծածկագրերն ընդմիշտ ջնջվում են սմարթֆոնից:
Ձեր գաղտնիության պաշտպանության մասին տեղեկությունների համար այցելեք մեր կայք:

Ոչ, 13 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք կարող են օգտվել CA Notify-ից, եթե ծնողը կամ օրինական խնամակալը տալիս է իր համաձայնությունը։ Եթե ծնողն ավելացրել է CA Notify-ը որևէ անձի հեռախոսում, որը 13-17 տարեկան է, և երեխայի COVID-19-ի թեստը դրական է, ապա ծնողին ծածկագիր կտրամադրվի։ Ապա ծնողը կմուտքագրի այդ ծածկագիրը CA Notify համակարգ՝ երեխայի հեռախոսի միջոցով, և երեխայի վերջին կոնտակտավոր անձինք կտեղեկանան հնարավոր ազդեցություն կրելու մասին։

Եթե COVID-19-ի ազդեցություն եք կրել CA Notify-ի մեկ այլ օգտատիրոջ կողմից, որի թեստը դրական է, և որը նախընտրել է ծանուցել CA Notify-ի այլ օգտատերերին, Դուք տեքստային ծանուցում կստանաք Ձեր սմարթֆոնի վրա։ Ձեր կարգավորումներում (iOS) կամ հավելվածում (Android) Դուք կարող եք տեսնել ազդեցությունը կրելու մոտավոր ամսաթիվը։ Ձեր ծանուցման մեջ նշված կլինեն տեղեկություններ և ռեսուրսներ, որոնք կօգնեն Ձեզ պահպանել ապահովությունը, թեստավորվել և, անհրաժեշտության դեպքում, դիմել բուժօգնության համար։

Դուք կստանաք տեքստային հաղորդագրություն California Department of Public Health-ից (California-ի հանրային առողջապահության դեպարտամենտ)՝ (1-855- 976-8462-ից)։ Ձեզ կտրվի եզակի URL հղում։ Եթե սեղմեք այդ հղումը, Դուք կմեկնարկեք CA Notify-ի ծանուցման գործընթացը Ձեր հեռախոսում։ Բոլոր հեռախոսները, որոնցում գործում է CA Notify-ը, և որոնք շատ մոտ են գտնվել Ձեր հեռախոսին որոշակի ժամանակահատվածի ընթացքում, երբ հավանական էր, որ Դուք վարակիչ էիք, կստանան հնարավոր ազդեցություն կրելու մասին նախազգուշացնող ծանուցում։ Ծանուցման մեջ օգտատերերը կտեղեկանան ազդեցությունը կրելու մոտավոր ամսաթվի մասին, սակայն այդ ծանուցումը չի ներառի տեղեկություններ, թե որտեղ, ում կողմից կամ ստույգ երբ են նրանք կրել ազդեցություն։

Ոչ, կոնտակտավոր անձանց հետագծումը գործում է COVID-19-ի թեստի դրական արդյունքներով մարդկանց հարցազրույցի միջոցով՝ նույնականացնելու այն մարդկանց, որոնց, ըստ իրենց իմացածի, նրանք մոտ են գտնվել վարակիչ լինելու ընթացքում։ Կոնտակտավոր անձանց հետագծողները կապվում են մարդկանց հետ հեռախոսով, էլ․փոստով և հաղորդագրություններով՝ այս տեղեկությունները ստանալու համար և օգնելու ստանալ աջակցություն, որը նրանց անհրաժեշտ է՝ մեկուսանալու կամ կարանտին պահպանելու համար։ CA Notify-ը չի նշում կամ հետագծում որևէ անձնական տվյալներ Ձեր կրած ազդեցությունը գնահատելու համար․ այն միայն գրանցում է, թե որքան մոտիկ են իրարից գտնվել տարբեր հեռախոսներ և որքան ժամանակ։ Այն կարող է ահազանգ-ծանուցումներ ուղարկել հնարավոր վարակվածության մասին որևէ մեկից, որին տվյալ անձը մոտ է գտնվել, նույնիսկ եթե այդ երկու անձինք չեն ճանաչում միմյանց և երբեք չեն գիտակցել, որ իրար մոտ են եղել։

CA Notify-ը հասանելի է 15 տարբեր լեզուներով՝ արաբերեն, կամբոջերեն, չինարեն, անգլերեն, պարսկերեն, հինդի, ճապոներեն, կորեերեն, փաշթո, ռուսերեն, իսպաներեն, տագալերեն, թայլանդերեն, վիետնամերեն և արևմտահայերեն:

Սնուցվում է


UC San Diego Health
CDPH - California Department of Public Health
California All
California Department of Technology