Գաղտնիության քաղաքականություն:

Թարմացված՝ 2021 թ. հուլիսի 22-ին

Privacy Policy-ի մեջ նկարագրվում է, թե ինչպես California Department of Public Health (CDPH) (Կալիֆորնիայի հանրային առողջապահության դեպարտամենտը) պաշտպանում մարդկանց տվյալների գաղտնիությունը՝ օգտագործելով քովիդի ազդեցության ենթարկման մասին ծանուցման նոր համակարգը՝ CA Notify: Քաղաքականության մեջ բացատրվում է, թե ինչպես են CA Notify-ով հավաքված տվյալները պահվում և մշակվում, և թե ինչ հնարավորություններ ունեն օգտատերերն օգտագործման առումով: 

iOS սարքերի վրա (տարբերակներ 12.5 և 13.7 կամ ավելի թարմ) քովիդի ազդեցության ենթարկման մասին ծանուցման համակարգն ակտիվացվում է Կարգավորումներ բաժնում և որևէ հավելվածի տեղադրում անհրաժեշտ չէ: Android սարքերի վրա կարելի է ներբեռնել հավելված: Երկու տեսակի սարքերի դեպքում՝ գաղտնիության քաղաքականությունը և ընտրանքները նույնն են:

Ի՞նչ է CA Notify-ը։

CA Notify-ը թույլ է տալիս օգտատերերին ուղարկել և ստանալ ծանուցումներ COVID-19-ի ազդեցության ենթարկման բարձր ռիսկայնության հնարավորության մասին: Այդ ծանուցումները հրահանգներ կներառեն հետագա քայլերի մասին: 

Քովիդի ազդեցության ենթարկման մասին ծանուցումների նպատակն է լրացնել շփումների հետագծման ավանդական ջանքերին, որոնք նախաձեռնվում են հանրային առողջապահության մարմինների կողմից՝ ներառյալ, բուժաշխատողի շփումերը: 

Ինչպե՞ս է դա աշխատում:

CA Notify-ը չի հավաքում կամ տարածում օգտատիրոջ մասին որևէ անձնական տվյալ, ինչպես սահմանված է California Information Practices Act-ով՝ ծանուցումներ ստանալու նպատակով:

Օգտատերերի բջջային սարքերը տարածում են անանուն կոդեր (պատահական ընտրությամբ ստեղծված թվերի շարք)՝ Bluetooth-ի միջոցով: Օգտագործվող միակ տվյալներն անանուն կոդերն են, Bluetooth-ի ազդանշանի ուժգնությունը (մոտիկությունը), ամսաթիվը և ազդեցության ենթարկման տևողությունը: Այս տվյալները չեն կապվում օգտատիրոջ ինքնության կամ գտնվելու վայրի հետ: Յուրաքանչյուր օգտատիրոջ կոդերը հաճախակի փոխվում են՝ նրանց ինքնությունն ավելի պաշտպանելու համար: Այս տվյալները պահվում են միայն օգտատիրոջ սեփական սարքի վրա և չեն տարածվում մինչև որ և եթե միայն օգտատերը չունի COVID-19-ի դրական ախտորոշում և նախընտրում է կիսել այդ տեղեկատվությունը համակարգում: Այդ տվյալները պահվում են 14 օրերի ընթացքում և հետո ավտոմատ կերպով ջնջվում են: Ջնջվելուց հետո՝ տվյալները չեն կարող վերականգնվել:

Եթե օգտատիրոջ COVID-19-ի թեստի պատասխանը դրական է, նա կարող է որոշել ծանուցել CA Notify համակարգի այլ օգտատերերի, որոնք գտնվել են օգտատիրոջ կողքին: Նման ծանուցում կատարելու համար, COVID-19-ի դրական թեստի արդյունքով օգտատերը պետք է մուտքագրի վավեր վավերացման կոդ, որը տրամադրվում է CDPH-ի, CA Notify-ի զանգերի կենտրոնի, տեղական հանրային առողջապահության մամինների և CDPH-ի կողմից իրավասություն ստացած այլ մարմնի կողմից: 

Օրվա մեջ մի քանի անգամ հավելվածը ներբեռնում է COVID-19-ի դրական դեպքերի հետ առնչվող անանուն կոդերը, որոնք նախընտրել են կիսել իրենց կոդերը: Օգտատիրոջ սարքը ստուգում է այդ կոդերը՝ ըստ կոդերի այն ցանկի, որին հանդիպել է վերջին 14 օրերի ընթացքում: Եթե կա համըկնում, և ամսաթիվը, տևողությունը և մոտիկությունը համապատասխանում են հանրային առողջապահության մարմնի ռիսկի մոդելին՝ ցույց տալով վարակի հնարավոր ազդեցություն, ապա օգտատերը կստանա քովիդի ազդեցության ենթարկվելու մասին ծանուցում:

Ծանուցման մեջ օգտատիրոջը կտեղեկացվի ազդեցության ենթարկման ամսաթիվը և հետագա քայերի հրահանգները:

Մեր գործընկերը՝ Association of Public Health Laboratories (APHL)-ը հավաքում է որոշակի տվյալներ՝ սերվերների կայունությունը մշտադիտարկելու համար: Սա ներառում է սարքի IP հասցեն, որը պահպանվում է 14 օրերի ընթացքում, կամ կրիտիկական իրավիճակների դեպքում՝ մինչև 30 օր: Այս տվյալների հասանելիությունը խստորեն սահմանափակված է և օգտագործվում է համակարգի սխալի ախտորոշման նպատակով:

Լրացուցիչ տեղեկատվություն APHL- ից կապված National Key Server- ի և Multi-Tenant Verification Server- ի հետ Գերհղում ՝:

Մեր գործողությունները ՝ University of California San Diego (UCSD)-ոչ վարում է CA Notify Exposure Notification կայքէջ, որի հղումը տրամադրվում է, եթե օգտվողները ստանում են քովիդի ազդեցության ենթակա ծանուցման: Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ ՝ ստանդարտների համաձայնության ՝

Բացի դա ՝ UCSD- ն օգտագործում է Google Analytics– ը ՝ կայքէջի վիճակագրությունը հետագծելու համար. CA Notify Exposure Notification site IP հասցեի վերջին թվերը հանվում են ՝ ՝ Google Analytics- ի կիրառման միջոցով ՝

Ադրելուցել տեքստը ՝ Իմացեք ավելին Google Analytics ’Data Privacy and Security- ի մասին. Գերհղում ՝:

Օգտատիրոջ համաձայնությունը և տարբերակները

Համակարգի օգտագործում

CA Notify-ը ներուժ ունի օգնելու դադարեցնել վարակի տարածումը, և դրա օգտագործումը մեծապես խրախուսվում է, բայց այն միանգամայն կամավոր է: /p>

Օգտատերերը կարող են այն անջատել և միացնել ցանկացած ժամանակ, կամ ապատեղադրել հավելվածը Android սարքի վրա: Այս համակարգը չի հավաքում, հետագծում կամ պահում օգտատերերի գտնվելու վայրի, GPS-ի մասին տեղեկություններ կամ անձնական տեղեկություններ:

Ազդեցության ենթարկման մասին ծանուցումների անջատումը

Օգտատերերը կարող են անջատել CA Notify-ը ցանկացած ժամանակ՝ ապատեղադրելով հավելվածը (Android), անջատելով ֆունկցիան (iOS), անջատելով բջջային սարքը կամ անջատելով Bluetooth-ի ֆունկցիան: Եթե օգտատերը ապատեղադրում է կամ ապաակտիվացնում է CA Notify-ը, ապա բոլոր կոդերը, որոնք ներկայումս պահվում են սարքի վրա, անմիջապես կջնջվեն:

Ազդեցության ենթարկման մասին ծանուցումների ստեղծում այլ օգտատերերի համար

Այլ օգտատերերին ծանուցում տրամադրելը նույնպես միանգամայն կամավոր է: Եթե օգտատիրոջ COVID-19 թեստի պատասխանը դրական է, և նա որոշում է ծանուցել մյուսներին, ապա օգտատերը պետք է մուտքագրի դրական թեստի վավերացման կոդը՝ բաց թողելու համար անանուն կոդերը, որոնք պահվում են բջջային սարքի վրա: Օգտատիրոջից նաև կպահանջվի մուտքագրել ախտանիշների մեկնարկի ամսաթիվը՝ եթե կիրառելի է: Եթե հասանելի է, ապա ախտանիշի մեկնարկի ամսաթիվը օգտագործվում է ռիսկի մոդելում՝ նեղացնելու համար այն օգտատերերի ցանկը, որոնք պետք է ստանան ազդեցության ենթարկման ծանուցում: Վերջապես, օգտատիրոջը խորհուրդ կտրվի համաձայնել տեղեկացնել մյուսներին: Եթե անանուն կոդերը բաց են թողնվում, այն ծանուցումները, որոնք կարող են ստեղծվել, չեն բացահայտի COVID-19 դրական արդյունքով օգտատիրոջ ինքնությունը, գտնվելու վայրը, հեռախոսը, կամ որևէ այլ անձնական տեղեկություն:

Ազդեցության ենթարկման մասին ծանուցումը ներառում է ազդեցության ենթարկման ամսաթիվը, բայց COVID-19-ի դրական արդյունքով օգտատիրոջ ինքնության մասին տեղեկությունը չի կիսվում: Ազդեցության ենթարկման ամսաթվի մասին տեղեկությունը կիսելը կարևոր է ապահովելու համար, որպեսզի ձեռնարկվեն ճիշտ նախազգուշական միջոցներ (օրինակ՝ ինքնամեկուսացում) բավարար ժամկետներում՝ ելնելով ազդեցության ենթարկման ամսաթվից: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը, որը ստանա ազդեցության ենթարկման մասին ծանուցում, կարողանան գլխի ընկնել, թե ով է COVID-19 դրական արդյունքով անձը, եթե նրանք քիչ շփումներ են ունեցել այդ օրը:

Դրական թեստի արդյունքը կիսելու համար համակարգում պահանջվում է վավերացման կոդ: Սա ապահովում է, որ միայն ստուգված դրական թեստի արդյունքները օգտագործվել՝ ազդեցության ենթարկման մասին ծանուցումներ ստեղծելու համար: Վավերացման կոդերը կարող են տրամադրվել CDPH-ի, CA Notify զանգերի կենտրոնի, տեղական հանրային առողջապահության մարմինների կամ CDPH- կողմից կոդերի տրամադրման ծառայություն մատուցելու համար իրավասություն ստացած այլ մարմինների կողմից:

Տեղեկության կիսումը

Ապաբացահայտված տվյալների հետևյալ կատեգորիաները կարող են մշակվել և հավաքվել CA Notify-ի կողմից՝

  • Հավելվածի տեղադրում և ջնջում (միայն Android)
  • Ազդեցության ենթարկման ծանուցումների միացում և անջատում
  • Ազդեցության ենթարկման ծանուցման ստացում
  • Վավերացման կոդի մուտքագրում՝ անանուն կոդեր ուղարկելու համար
  • Անանուն կոդեր, որոնք կամավոր կերպով կիսվել են

Տվյալները կարող են օգտագործվել համակարգի կիրառությունը մշտադիտարկերլու համար, ինչպես նաև կատարողականի գնահատման և վիճակագրական կամ գիտահետազոտական նպատակներով: Տվյալները կարող են կիսվել նաև տեղական հանրային առողջապահության մարմինների և Կալիֆորնիայի համալսարանի հետ: Այս տեղեկությունների մաս չեն կազմի անձնական տվյալները կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները: Դրանք չեն կարող նաև օգտագործվել բացահայտելու համար համակարգի օգտատիրոջը:

Տարիքային պահանջներ

CA Notify-ը նախատեսված չէ 13-ից ցածր տարիքի երեխաների համար։ 13-ից 17 տարեկան օգտատերերը կարող են համակարգից օգտվել միայն ծնողի կամ օրինական խնամակալի կողմից հավելվածն ստուգելուց և համաձայնություն տրամադրելուց հետո: 

Մեր Privacy Policy-ի փոփոխությունները

CDPH-ն կարող է թարմացնել այս Privacy Policy-ն ժամանակ առ ժամանակ: Օգտատերերին կտեղեկացվի սույն Privacy Police-ի էական ցանկացած փոփոխության մասին հավելվածի միջոցով: Ծանուցման մեջ կնշվի, թե երբ նման փոփոխությունները կսկսեն գործել:

Այն օգտատերերը, որոնք առարկություն կունենան նոր Privacy Policy-ի հետ, կարող են դադարեցնել իրենց մասնակցությունը CA Notify-ին՝ ջնջելով կամ ապատեղադրելով հավելվածը (Android) կամ անջատելով ֆունկցիան (iOS):

Կապը մեզ հետ

Եթե ունեք կարծիք, կամ հարցեր, դիտողություններ կամ մտահոգություններ, որոնք կապված են սույն Privacy Policy-ի կամ մեր գաղտնության գործելակերպերի հետ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝  cdph.ca.gov, կամ գրեք մեզ հետևյալ հասցեով՝

California Department of Public Health (California-ի հանրային առողջապահության դեպարտամենտ)
PO Box 997377, MS 0500
Sacramento, CA 95899-7377

CDPH-ի կիրառության պայմանները
https://www.cdph.ca.gov/Pages/Conditions-of-Use.aspx

CDPHԳաղտնիության քաղաքականություն
https://www.cdph.ca.gov/Pages/privacy-policy.aspx

Սնուցվում է


UC San Diego Health
CDPH - California Department of Public Health
California All
California Department of Technology